Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորդոբայի թատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում

Կորդոբայի թատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Կորդոբա նահանգի Սան Մարտին թատրոնում   Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, պատմությանն ու հիշողությանը  նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել Կորդոբայի փոխնահանգապետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոգեկոչման միջոցառմանը ավելի քան 1000 մարդ է մասնակցել, որոնց թվում` քաղաքական, մշակութային և կրոնական գործիչներ:

«Այսօր հավաքվել ենք ոգեկոչելու մարդկության դեմ կատարված վայրագություններից մեկի զոհերի հիշատակը և այն իր ճշմարիտ անունով կոչելու, որն է` Ցեղասպանություն», - ասել է փոխնահանգապետ Ալիսիա Պլեգնոնիրն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:

Միջոցառման ընթացքում  ելույթ է ունեցել «Գուսան» ժողովրդական պարի համույթը, որը վերջերս ներկայացրել էր համայնքը Կոսկինի փառատոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]