1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիգեն Սարգսյանը թուրք լրագրողներին խորհուրդ է տվել լիարժեք տեղեկատվություն հաղորդել ոգեկոչման միջոցառումների մասին

Վիգեն Սարգսյանը թուրք լրագրողներին խորհուրդ է տվել լիարժեք տեղեկատվություն հաղորդել ոգեկոչման միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները լուսաբանելու նպատակով Հայաստանում են գտնվում թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նրանք նաեւ խնդրանքներով դիմել են թե՜ Նախագահ Սերժ Սարգսյանի, թե՜ այլ պաշտոնյաների հետ հարցազրույցներ անցկացնելու առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ հայկական կողմը բարձր կգնահատեր, եթե թուրք լրագրողները լիարժեք տեղեկատվություն հաղորդեին ոգեկոչման միջոցառումների մասին:   

«Մենք շատ բարձր կգնահատեինք, որ, լինելով այստեղ, նրանք թուրք հասարակությանը լիարժեք տեղեկատվություն հաղորդեին ոգեկոչման միջոցառումների եւ այդ օրվա խորհրդի հետ կապված: Ինչպես գիտեք, Թուրքիայում հաճախ են ձայներ հնչում պատմությանն առերեսվելու, պատմական փաստերը ճշտելու վերաբերյալ: Սա լավագույն առիթն է գալու, ճշտելու, խոսելու, լսելու այն մարդկանց վկայությունները, ովքեր իրենց ընտանիքի պատմությունում են կրում՝ այդ հանցագործության հետ կապված»,- նշեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]