Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ-ն հանդես է եկել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ

Արցախի ԱԺ-ն հանդես է եկել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ապրիլի 20-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ  նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, քննության առնելով օրակարգում ներառված օրինագծերը` խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին»,«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացնելու մասին», «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիան  վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքնեը։

Այնուհետեւ Ազգային ժողովը հաստատել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների  սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային   հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին  օրենքները,  «ԼՂՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները, երկրորդ ընթերմամբ ընդունել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական  անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքները։

Օրենսդիրն ի գիտություն է ընդունել նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի՝ ՎՊ 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի՝ ՄԻՊ գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ 2014թ․ տարեկան զեկույցը եւ «ՍՊԱրԾ» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մ.Գրիգորյանի՝ ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի  նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2014թ. կատարված աշխատանքների հաղորդագրությունը։

Արտահերթ նիստի ավարտին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է,

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝

 -հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու  մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության  հանցագործության վաղեմության  ժամկետ չունենալու հանգամանքը,

-ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,

-կարևորելով  ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, 

-երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին,       

պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝

 կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]