1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուում բացվեց «Ծաղկած ծիրանի» խորագրով ցուցահանդեսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուում բացվեց «Ծաղկած ծիրանի» խորագրով 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչև մայիսի 10-ը բաց կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ դասական և ժամանակից հեղինակների աշխատաքներ: Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ծաղկած ծիրանի» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Բեգլարյանը նշեց, որ կենտրոնը 2015թ. սկսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքով: «Մեկնարկը տրվել է Լիբանանում, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, Երևանում է անցկացվում: Ցուցահանդեսը կրում է «Ծաղկած ծիրանի» խորագիրը:

Ցուցահանդեսում ներկայացված են հայ դասական և ժամանանակից հեղինակների աշխատանքներ: Ներկայացված է 26 հեղինակի 35 աշխատանք: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդը չի կորցրել հույսը, և 100 տարի անց էլ ծիրանենին ծաղկում է: Ցուցահանդեսի մեխը Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակըե գործն է: Նկարում ծիրանի ծառը ներկայացվում է որպես հայ ազգի խորհրդանիշ, և չնայած նրան, որ ծառը դեղնում է, սակայն շարոնակում է մնալ կանգուն:  Իմաստն այն է, որ հայերը Ցեղասպանությունից 100 տարի անց էլ կան, կանգուն են և շարունակում են պատմություն կերտել աշխարհի վրաե,- ընդգծեց Արմինե Բեգլարյանը: Նա հայտնեց, որ ցուցահանդեսը հանրության դատին է ներկայացվել ապրիլի 10-ին, սակայն պաշտոնական բացումը այսօր է՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ: Մայիսի 10-ին ցուցահանդեսը Երևանում կավարտվի, սակայն դրանից հետո նույն հավաքածուն ցուցադրվելու է նաև Մարսելում ու Վիեննայում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը շատ տպավորիչ է:

«Ցուցահանդեսն իսկապես տպավորիչ է, որովհետև ներկայացված են տարբեր ուղղությունների, տարբեր շրջանների, տարբեր սերունդների աշխատանքներ: Տեսնում ես, թե Ցեղասպանության թեման ինչպես է տրանսֆորմացվել տարբեր սերունդների մեջ և ինչ ձևով է իր արտահայտությունն ստացել տարբեր ստեղծագործություններում: Շատ տարբեր ոճերի աշխատանքներ են, որոնցից շատերն անվերնագիր են: Իսկապես, այս թեմային որևէ ձևով վերնագիր տալը շատ դժվար և գրեթե անհուսալի գործ է: Միևնույն ժամանակ, չափազանց տաղանդավոր գործեր են, որոնցում արտահայտված է այդ խորքային ցավը, որը, կարծում եմ, սերունդների մեջ դեռ երկար ժամանակ չի վերանալու: Եվ կարծում եմ, որ իր ժանրային բազմազանությունը, վառ անհատականույունների ներկայացումը, ինչպիսիք են Արշիլ Գորկին, Լևոն Թութունջյանը, շատ ավելի հավաքական է դարձնում ամբողջ այն գաղափարը, որն ընկած է ցուցահանդեսի հիմքումե,- ասաց նախարարը: Ցուցահանդեսը կազմակերպել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ մշակույթի նախարարությունը և «Բարձր արվեստե կերպարվեստի կենտրոնը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցասրահում առաջին անգամ ներկայացվում է Լևոն Թութունջյանի ՝ 1930թ. ստեղծված՝ Հայոց ցեղասպանության նվիրված «Դեղին դիմակըե հանրաճանաչ ստեղծագործությունը: Ցուցահանդեսում ներկայացված են նաև հայ հանրահայտ նկարիչների բացառիկ այլ ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]