Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գովազդների փոխարեն Երևանի մետրոյի ամենաբեռնված կայարանում Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն կգործի

Գովազդների փոխարեն Երևանի մետրոյի ամենաբեռնված կայարանում 
Ցեղասպանության տարելիցին  նվիրված ցուցադրություն կգործի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում գովազդների փոխարեն տեղադրվել են երիտասարդների աշխատանքները «Մեծ Եղեռնը` ուսանողության աչքերով» խորագրի ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 20-ին բացված ցուցահանդեսին ներկայացված հարյուր աշխատանքների հեղինակներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: Ցուցահանդեսի բացման հարցում բուհին աջակցել է Կարեն Դեմիրճանի անվան մետրոպոլիտենը և Հայաստանի երիտասարդական կենտրոն հիմնադրամը:

«Ուսանողական կառույցների կողմից միջոցառումների շարքում այս ցուցահանդեսը բացառիկ է թե իր տեղով, թե իր մասնագիտական մատուցմամբ: Մեր ուսանողները առանձին- առանձին ցանկություն ունեն մասնակից դառնալու այն մեծ գործընթացին, որը ուղված է դատապարտման և մերժողական քաղաքականության դեմ, որն իրականացնում է Թուրքիան: Այս ցուցահանդեսը գալիս է ապացուցելու, որ մեր երիտասարդությունը պահանջատեր է, անկախ թե որքան ժամանակ և սերունդներ են անցնելու. առկա է մի սերունդ, որը պահանջատեր է և դատապարտող», - ասաց Կարեն  Ավագյանը:

«Հայաստանի և Սփյուռքի մեր հայությունն այսօր վերապրում է այն զգացողությունները, որոնք խոցել են մեր պապերին: Մենք այսօր հավաքվել ենք մեր ուսանողության հոգու խոսքը լսելու և տեսնելու: Սա ստեղծագործական մեծ աշխատանք է, և ամեն մեկի աշխատանքից զգում ենք այդ ընտանիքի ապրած միտքն ու հուշը՝ արտահայտված խոսքի և պաստառի ձևով, դրանք պատահական աշխատանքներ չեն», - ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Ցուցահանդեսի ստեղծագործական մեկնարկը տրվել է այս տարի փետրվարին: Արդյունքում ներկայացվել էր 300 աշխատանք, ընտրվեցին խորհրդանշական 100-ը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզան Շահնազարյանը ցուցահանդեսի համար պատրաստած պաստառում պատկերել է Հայոց ցեղասպանության ականատես 103 տարեկան Արևալույս Ամալյանին:

«Շատ երկար ժամանակ փորձել եմ արտահայտել իմ միտքը, երկար որոնումներից հետո գտա իմ ցանկացած մարդուն: Նա երեք տարեկանում փրկվել էր ցեղասպանությունից՝ կորցնելով իր ողջ ընտանիքը, որից հետո նրան փրկել են իր մորաքույրները: Նա Արևմտյան Հայաստանի Արաբկիրից էր և այսօր էլ բնակվում է Երևանի Արաբկիր թաղամասում», - ասաց Ռուզան Շահնազարյանը («Արմենպրես» լրատվական գործակալությունն իր «Ականատեսը» հատուկ նախագծում անդրադարձ ունի Արևալույս Ամալյանին):

Ապագա դիզայները Ցեղասպանության ականատեսին լուսանկարել է անմոռուկների պսակը ճակատին և անմոռուկները ձեռքում: Նա հավելեց, որ հետագայում պարզվել էր, որ Արևալույս տատիկը նույնիսկ հանդիսանում է իր հեռու ազգակիցը:

Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Երիտասարդական կայարանում ցուցադրությունը կմնա մինչև ապրիլի 25-ը, և նման միջոցառումների համար միշտ պատրաստ են ցուցաբերել իրենց աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]