Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանը վերջին հրաժեշտը տվեց Հարություն Քեհեյանին

Երևանը վերջին հրաժեշտը տվեց Հարություն Քեհեյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը վերջին հրաժեշտը տվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի անդամ Հարություն Քեհեյանին: Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հարություն Քեհեյանին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ինչպես «Արարատ 73ե-ի բոլոր ֆուտբոլիստները, այնպես էլ հայկական ֆուտբոլի մերօրյա ներկայացուցիչները: «Քեհեյանը ոչ միայն մեր ընկերն էր, այլ նաև ուժեղ մասնագետ:

Նա նաև մեծատառով մարդ էր՝ բարի, պարզ և լուսավոր: Իհարկե, ցավալի է, որ կորցրեցինք նրան: Այստեղ տարիքը դեր չի խաղում, նա իսկապես պետք էր մեզ` բոլորիսե,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կերպ Քեհայանին հիշեց «Արարատ 73ե-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:Նա, վերհիշելով Քեհեյանին, պատմեց, որ ԽՍՀՄ 1973 թվականի գավաթի եզրափակչի ժամանակ հենց Քեհեյանի խորհրդով է, որ Սիմոնյանը խաղադաշտ մտցրեց նոր ֆուտբոլիստների, ովքեր էլ փոխեցին խաղի ելքը: Հարություն Քեհեյանը ծնվել է 1930 թվականին, Աթենքում: Հարձակվող էր եւ կիսապաշտպան, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Դինամոե-ում (1949-50), Մոսկվայի «Սպարտակե-ում (1955), Երեւանի «Սպարտակե-ում (1960-61, հետագայում՝ «Արարատե) թիմերում: Երեւանյան թիմերի կազմերում անցկացրել է 87 խաղ, խփել է 9 գնդակ: ԽՍՀՄ Գավաթի 1954թ. եզրափակչի մասնակից է, Հայաստանի վաստակավոր մարզիչ, 1971թ. ԽՍՀՄ փոխչեմպիոն, չեմպիոն եւ գավաթակիր՝ Երեւանի «Արարատե-ի մարզչական կազմում: Հաջողությամբ աշխատել-մարզել է հանրապետական պատանեկան թիմերը:«Արարատ 73ե-ի 40-ամյա հոբելյանի առիթով «Արմենպրեսե-ն իր «Արարատ 73. 40 տարի անցե նախագծի շրջանակներում հարցազրույց էր անցկացրել լեգենդար Հարություն Քեհեյանի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am