Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի Բոխում քաղաքի կենտրոնում դրվել է հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող այգու հիմնաքարը

Գերմանիայի Բոխում քաղաքի կենտրոնում դրվել է հայ-գերմանական 
բարեկամությունը խորհրդանշող այգու հիմնաքարը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի Բոխում քաղաքի կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այգի կկառուցվի: Քաղաքապետ Օթիլլի Շոլզը ապրիլի 18-ին հանդիսավոր արարողության ընթացքում դրել է հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող այգու հիմնաքարը: «Արմենպրեսե-ի փոխանցմամբˋ  Գերմանական թերթերից մեկը «Հայկական գարունը գերմանական Բոխում քաղաքումե խորագրով հոդվածում հայտնել է, որ հատուկ այդ նպատակով Հայաստանի մայրաքաղաք Երևանից գերմանական քաղաք է բերվել 155 հայկական սոճի, բարդի, ուռենի, ընկուզենի: Գերմանական մամուլը չի անտեսում նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը՝ անմոռուկը: Լրագրողները հիշում են գերմանական լեգենդը, երբ Աստված անվանում է բոլոր բույսերին` մոռանալով փոքրիկ մի ծաղկի. «Մի մոռացիր ինձ, Տե՛րե, նրան է դիմում ծաղիկը: Լեգենդի համաձայնˋԱստված հենց այդպես էլ կոչում է ծաղիկը՝  անմոռուկ: Նախաձեռնությունն իրականցվել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր, դոկտոր Նորբերտ Լամերտի բարձր հովանու ներքո:«Մենք ցանկանում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ հայ զոհերի հիշատակին ծառեր տնկվեն Բոխումի նշանակալի հաստատությունների առջև, որպեսզի այս հաստատություններ այցելելիս մարդիկ զգան հայկական ոգու ներկայությունըե,- ասել է միջոցառումը նախաձեռնած «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860ե կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանըˋ հավելելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը հաջորդող հարյուրամյակ պետք է մտնել վերածնունդը խորհդանշող կանաչով: Հատկանշական է, որ համանման այգի էլ օրեր առաջ հիմնադրվել էր Երևանում: Օրդուխանյանի խոսքովˋ հայկական գարունը Գերմանիայի տարբեր քաղաքներում նշանավորվելու է ոգեկոչման արարողություններով, արվեստի ցուցադրություններով, գրքերի շնորհանդեսով: Ավելին, Բոխումի քաղաքապետարանի թույլատվությամբˋ քաղաքապետարանի նիստերի դահլիճի մեծ սրահում կկանգնեցվի գրքի հուշարձան: «Մենք ցանկանում ենք, որպեսզի գերմանացիները մեզ ընկալեն իբրև գրքի մշակույթի ջատագով ժողովուրդե,- ընդգծել է Օրդուխանյանը:«Հայկական գարունե միջոցառումների շարքի շրջանակում նախատեսվում է նաև ցուցադրությունˋ«Գաղթի ճանապարհ ու ոտնահետքերե խորագրով, որի ընթացքում կցուցադրվեն կոտորված հայերի իրական ոտնահետքերը, որոնք հատուկ թղթերի վրա արտատպել է Արևմտյան Հայաստան այցելած մի գերմանացի պրոֆեսոր: «Հատուկ թուղթ կա, որ փռում ես գետնին ու մատիտով վերցնում հետքերը: Մենք այդ հետքերի նկարների ցուցահանդեսն ենք կազմակերպում Բոխումում: Ներկայացված է նաև Արեւմտյան Հայաստանի քաղաքներից  արտաքսված հայերի թվաքանակը և այլն: Մի վերապրողի թոռնիկ էլ հատուկ միջոցառման ժամանակ պետք է պատմի իր տատի պատմությունն ու փոխանցած տեղեկություններըե,- պատմում է Գերմանիայի հայկական կազմակերպության նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]