Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում բռնաբարել են ռուս դպրոցականի

Ադրբեջանում բռնաբարել են ռուս դպրոցականի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Խաչմազի շրջանի հիմնականում ռուսներով բնակեցված Ալեքսեեւկա գյուղում երկու ադրբեջանցիներ բռնաբարել են 8-րդ դասարանցի ռուս աղջկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, նրանք  աղջկան բռնությամբ քարշ են տվել դպրոցի բակում գտնվող կանանց զուգարան եւ բռնաբարել: Աղջկա գոռոցների վրա մարդկանց հասնելուն պես՝ հանցագործները դիմել են փախուստի:

Հետաքննության ժամանակ, որպես կասկածյալներ, ճանաչվել են 20-ամյա գյուղաբնակ Վալեհ Խուրշուդովը եւ 17-ամյա Ֆարիդ Հասանովը:

Ալեքսեեւկա գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել: Գյուղացիները պահանջել են, որպեսզի հանցագործների ընտանիքները հեռանան գյուղից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]