Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտաշատում մեկնարկեց Էդիկ Թովմասյանին նվիրված աթլետիկայի հուշամրցաշարը

Արտաշատում մեկնարկեց Էդիկ Թովմասյանին նվիրված աթլետիկայի 
հուշամրցաշարը

ԱՐՏԱՇԱՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում ապրիլի 19-ին մեկնարկեց ՀՀ աթլետիկայի բազմակի չեմպիոն Էդիկ Թովմասյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 200 մարզիկներ ԼՂՀ-ից, Երեւանից, Գյուրիից, Կապանից, Վանաձորից, Արտաշատից:

Միջոցառմանը ներկա էին Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի մասնագետ Ազատ Հակոբյանը, Էդիկ Թովմասյանի զավակները` Սուրեն Թովմասնյանը և Վահե Թովմասյանը, ինչպես նաև հանրապետության վաստակավոր աթլետիստներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւում էին ավելի քան 30 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ տարեցտարի աթլետիկայի մրցումների ու հուշամրցաշարերի մասնակիցներն ավելի մեծ թիվ են կազմում, ինչը խոսում է այն մասին, որ «սպորտի թագուհու» նկատմամբ սերն աստիճանաբար ավելի է մեծանում: «Երբ նայում եմ պատանիների եւ աղջիկների սպորտային կեցվածքին, հրճվանք եմ ապրում, որ մարզիչները ոչ մի ջանք ու եռանդ չեն խնայում կոփելու երիտասարդ սերնդի ոչ միայն մարմինը, այլեւ հոգին»,-ասաց նա: Աթլետիկայի բազմավաստակ մարզիչը հաջողություն մաղթեց ուժեղագույն թիմին:

Աղջիկներից եւ տղաներից բաղկացած թիմերը կմրցեն 15 մրցաձեւերում` վազք 100 մ, վազք 800 մ, հեռացատկ, գնդի հրում, նիզակի եւ սկավառակի նետում, եւ այլն: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]