1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն այցելել է Արարատի մարզ

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն այցելել է Արարատի մարզ

ԱՐՏԱՇԱՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի տարբեր գյուղական եւ քաղաքային համայնքների դպրոցներում, մշակութային օջախներում շարունակվում են անցկացվել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Դրանց շրջանակներում մարզային միջոցառումներին ներկա են լինում ճանաչված եւ հայտնի մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն այս օրերին հյուրընկալվում է հանրապետության տարբեր մարզերում, ներկա լինում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին, լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցահանդեսներին:

Ապրիլի 18-ին նա այցելեց Արարատի մարզ: ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի վարիչ Սոս Ժամհարյանի ուղեկցությամբ Վիրաբյանը, լինելով Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում, ծանոթացավ տնօրեն Յուրա Պետրոսյանի նախաձեռնությամբ պատրաստված «Ղողանջ ոգեկոչման» խորագիրը կրող հուշատախտակ, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  հանդիպումը շարունակվեց Արտաշատի տարածաշրջանի Ոստան համայնքում, որտեղ այսօր բնակվում են Խոյից եւ Սալմաստից գաղթած արեւմտահայերի ժառանգները: Հանդիպմանը ներկա էին գյուղապետ Հակոբ Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանը, ուսուցչական անձնակազմը, համայնքի բնակիչներ, ովքեր մեծ ուշադրությամբ հետեւեցին Ցեղասպանության հիշատակի արարողությանը:

Միջոցառումն սկսվեց մոմավառությամբ եւ Ծիծեռնակաբերդի մանրակերտին ծաղիկներ դնելով: Այնուհետեւ, միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրին հայ ազգի էությունը, նրա արարելու կարողությունը, որը բնորոշ է միայն հայերին: Նրանք ներկայացրին նաեւ հայ ժողովրդի եղեռնական անցյալը, ասմունքեցին եւ կատարեցին հայրենասիրական երգեր:

Խիստ ուսուցանող ու հետաքրքիր էր Վիրաբյանի ելույթը: Նա կատարեց պատմական անդրադարձ, խոսեց 1855 թվականներից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածի մասին: Խոսելով 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ` նա ասաց, որ թեեւ բուն կոտորածը տեղի է ունեցել  հունիս-հուլիսին, սակայն մենք նշում ենք ապրիլի 24-ը, քանի որ հենց այդ օրը գնդակահարվեցին եւ սպանվեցին հայ մտավորականները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ժամհարյանը կարեւորեց Վիրաբյանի այցը, նրա հանդիպումը գյուղացիների հետ, եւ նրանց համար հանրամատչելի դասախոսության ընթերցումը, որը, ըստ Ժամհարյանի, մեծ հետաքրքրություն առաջացրեց բնակիչների շրջանում: Նա, անդրադարձ կատարելով Ցեղասպանությանը, նշեց. «Ցեղասպանություն է կոչվում, երբ բնիկ ժողովրդին իր բնակավայրից, հայրենիքից բռնի ձեւով տեղահանում, դարձնում են սովալլուկ, տնանկ, զրկում գույքց եւ ունեցվածքից»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]