1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ. ՖԻԴԵ-ի նախագահ

Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ. ՖԻԴԵ-ի 
նախագահ

ԾԱՂԿԱՁՈՐ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի կարծիքով՝ Հայաստանն աշխարհին հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ:

«Հայաստանի նախագահի աչալրջության շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ունի: Պատահական չէ, որ այս երկիրը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն: Չենք մոռանա այդ հաղթական պահերը: Այսօր Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ: Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատ մարզաձեւը ներառեց դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա: Ես մաղթում եմ, որ Հայաստանի շախմատային տիտղոսների թանգարանում շատ շուտով հայտնվի նաեւ այս առաջնության գավաթը: Թող հաղթի ուժեղագույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման ժամանակ ասաց Կիրսան Իլյումժինովը:

Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնությունում  մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]