1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ ասպետները պարով և մոմավառությամբ աշխարհից ուշադրություն պահանջեցին Անիի մշակութային ջարդի նկատմամբ

Հայ ասպետները պարով և մոմավառությամբ աշխարհից ուշադրություն 
պահանջեցին Անիի մշակութային ջարդի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում առավել քան 1500 դպրոցականներ համախմբված ֆլեշ-մոբի միջոցով աշխարհին դիմեցին Թուրքիայում շարունակվող Անի քաղաքի մշակութային ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին անցկացված պարացույց-ֆլեշ-մոբի և մոմավառության մտահղացման հեղինակը և կազմակերպիչն է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:

«Արդեն յոթերորդ տարին «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման հաղթող թիմերին առաջնորդում ենք դեպի մեր պատմական հայրենիք, ինչն էլ հաղորդման գլխավոր մրցանակն է: Յոթ տարի մենք տեսնում ենք, թե ինչպես Թուրքիան համառորեն շարունակում է իրականացնել մշակութային ցեղասպանությունը՝ մշակութային մեր կոթողների վերանորոգման անվան տակ», - ասաց Կարին Տոնոյանը:

Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված երեխաները և ոչ հեռու կանգնած ծնողները միջոցառումից առաջ հոգևորականի գլխավորությամբ աղոթք հղեցին առ Աստված, որից հետո երեխաները Երևանի սրտում`հրապարակի գորգը վերածեցին հսկա պարահրապարակի: Վերջում երեխաները, ծնողներն ու պատահական անցորդները մոմավառություն կատարեցին Հանրապետության հրապարակի կենտրոնի «գորգի» շրջագծով:

Երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Մանե Բաղդասարյանն (ՄանեՄի) առաջին անգամ կատարեց պատմական Անի մայրաքաղաքը փրկելու կոչ-երգը՝ «Դարձի՛ր, իմ Անի» (երաժշտության հեղինակ` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Մարտին Ահարոնյան, խոսքերինը՝ Կարին Տոնոյան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]