Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք ուզում ենք, որ Հայաստանի թիմը լավագույնը ճանաչվի, բայց թող հաղթի ուժեղագույնը. Լպուտյան

Մենք ուզում ենք, որ Հայաստանի թիմը լավագույնը ճանաչվի, բայց թող հաղթի 
ուժեղագույնը. Լպուտյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հավաստիացնում է, որ Հայաստանն աշխարհի թիմային առաջնությունում հյուրընկալելու և առաջնությունը մեծ շուքով անցկացնելու համար արել է ամեն ինչ:
«Նմանատիպ մրցաշարերը յուրաքանչյուր երկրի համար շատ կարեւոր են, քանի որ աշխարհի շախմատի թիմային առաջնությունն իր հզորությամբ երկրորդն է Օլիմպիադայից հետո: Խաղում են աշխարհի տասն ուժեղագույն թիմերը, որոնք ընտրվում են օլիմպիադայից եւ մայրցամաքներում չեմպիոններ լինելով: Այդ պատճառով էլ ամենուժեղ թիմերն են իրավունք ձեռք բերում մասնակցելու աշխարհի շախմատի թիմային առաջնությանը: Այս ուժեղագույն թիմերի ժամանումը մրցավայր՝ տվյալ պարագայում Հայաստան, չի կարող չանդրադառնալ այդ երկրում շախմատ մարզաձեւի զարգացմանը կամ ճանաչմանը, էլ չեմ ասում թե նման միջոցառումներ հյուրընկալելով երկիրը որքան ճանաչելի է դառնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Լպուտյանը:

Վերջինիս խոսքով՝ կան շատ ուժեղ թիմեր՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան: «Տղաների տրամադրությունը շատ լավն է: Ես նրանց մեջ տեսնում եմ բավական մեծ էներգիա, որը շատ կարեւոր է շախմատիստի համար: Մեկ-երկու խաղից հետո նոր ավելի վստահ կարող ենք խոսել, թե ինչ մարզավիճակում են մեր տղաները: Կարեւորը տրամադրվածությունը մարտական է»,-ասաց նա:

«Ցանկանում եմ, որ առաջնությունը ստեղծագործական լինի, հենց դա են ուզում տեսնել շախմատասերները: Մենք ուզում ենք, որ Հայաստանի թիմը լավագույնը ճանաչվի, բայց թող հաղթի ուժեղագույնը»,-եզրափակեց Լպուտյանը:

Այս առաջնությունը հոբելյանական է՝ 10-րդը: Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]