Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հասմիկ Պողոսյանը պարգևատրել է լիտվացի գրող Մարիտե Կոնտրիմայտեին

Հասմիկ Պողոսյանը պարգևատրել է լիտվացի գրող  Մարիտե Կոնտրիմայտեին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է լիտվացի գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բածնից, հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական գրական կապերի խորացմանը և այդ ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքներին: ՀՀ մշակույթի նախարարը բարձր է գանհատել հայ-լիտվական մշակութային սերտ կապերը, դրանք դիտարկելով որպես հետագա համագործակցության ամուր երաշխիք:  

Մարիտե Կոնտրիմայտեն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և արցախյան պայքարի ընթացքում իր կողմից իրականացված հասարակական գործունեությանը, 2007 թվականին ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, թարգմանիչների և հրատարակիչների համաժողովին մասնակցությանը, ինչպես նաև ներկայացրել սույն այցի մանրամասները: 
Հանդիպմանը, լիտվացի գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեն հայ գրականությունն արտերկրում տարածելու և Լիտվայի ընթերցասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելու, հայ-լիտվական գրական-թարգմանական կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած զգալի ավանդի համար, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]