Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շախմատի Հայաստանի հավաքականը մեծ հնարավորություններ ունի հաղթելու աշխարհի առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականը մեծ հնարավորություններ ունի հաղթելու 
աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կածիքով՝ շախմատի աշխարհի թիմային առաջությունը Հայաստանում անցկացնելը ևս մեկ խթան է շախմատի զարգացման համար:

«Այս առաջնությունը ևս մեկ խթան կհանդիսականա շախմատի կատարելագործման համար, որն ընդգրկված է դպրոցների ուսումնական ծրագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականը մեծ շանսեր ունի այս առաջնությունում հաղթելու համար:

Այս առաջնությունը հոբելյանական է: Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհային թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]