Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սասնա ծռերի» ինը պատումներ ամփոփվել են երկլեզու գրքում

«Սասնա ծռերի» ինը պատումներ ամփոփվել են երկլեզու գրքում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդական դյուցազնավեպի՝ «Սասնա ծռերի» ինն անտիպ պատումներ ամփոփվել են երկլեզու գրքում: Ապրիլի 18-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» հայերեն-ֆրանսերեն գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Գիրքը ֆրանսերեն է թարգմանել է Աիդա Չարախչյանը: «Այս գրքում հրատարկվել են «Սասնա ծռերի» անտիպ օրինակներ, որոնք դեռևս 50-ական թվականներին հավաքել է Կարապետ Մելիք-Օհանջանյանը, թարգմանել ռուսերեն և փորձել հրատարակել, սակայն չի հաջողվել, որովհետև Մոսկվան հավանություն չի տվել: Հայերեն-ռուսերեն տարբերակն այնուհետև հրատարկվել է 2004-05 թվականներին: Դրանից հետո ինձ առաջարկեցին անել ֆրանսերեն թագմանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աիդա Չարախչյանը:

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» 150-ից ավելի տարբերակներ կան: «Մշո և Սասնա բարբառներով անտիպ երգեր են եղել: Գիրքը լույս է տեսել 500-ից ավելի օրինակով, ըստ երևույթին, կտարածվի նաև տարբեր վայրերում և վաճառքում կլինի»,- տեղեկացրեց նա:

Գիրքն ամփոփում է պատումներ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ:  Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կարապետ Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի հոդվածն անվանի գիտնական Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:  Նախագծի հեղինակն է Վահան Մելիք-Օհանջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]