Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զինվորական մեքենայի վթարից տուժած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Զինվորական մեքենայի վթարից տուժած զինծառայողներից մեկի վիճակը 
ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով վիրավորված 3 ժամկետային զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ ծանր կայուն, 6-ինը՝ միջին ծանրության։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊՆ ԿԿԶՀ բուժծառայության պետ, մայոր Արտաշես Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ ծանր վիճակում գտնվող 3 զինծառայողներն այժմ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում են։

«Մհեր Շավիրշյանը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հոսպիտալ է տեղափոխվել գանգուղեղի բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդով, քունքոսկրի գծային կոտրվածքով, գանգի հիմքի կոտրվածքով, ուղեղիկի հեմատոմայով եւ սալջարդով, կրծքավանդակի փակ վնասվածքով, կողերի կոտրվածքով՝ աջից, թոքի սալաջարդով, կոնքի ոսկրերի կոտրվածքով՝ տեղաշարժով, աջ ազդրի կոտրվածքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Մհեր Շավիրշյանի վիճակի կայունանալուց հետո նրան սպասվում է մի քանի վիրահատություն։ Մարտիրոս Քոչարյանին, որը նախօրեին Սպիտակի կայազորային հոսպիտալում մեկ անգամ վիրահատվել էր, այսօր կրկնակի վիրահատության են ենթարկել Երեւանում, նրա վիճակը կայուն ծանր է։ «Մարտիրոս Քոչարյանի մոտ ընդունման պահին առկա էր պոլիտրավմա, կոնքի ոսկրերի ամբողջականության խախտում, կոտրվածք՝ միզուկի լրիվ անջատումով։ Հետազոտությունից հետո մեզ մոտ կատարվեց կրկնակի վիրահատություն, քանի որ պարզվեց, որ ունի նաեւ ուղիղ աղիի վնասվածք։ Հիվանդի վիճակը վիրաբուժական առումով կարելի է գնահատել բավարար, սակայն, հաշվի առնելով կրած տրամվան, արյան կորուստը, նրա վիճակն այս պահին գնահատում ենք ծանր»,- տեղեկացրեց ՊՆ ԿԿԶՀ առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գեւորգյանը։

Մարտիրոս Քոչարյանին սպասում է երկարատեւ բուժում, եւս երկու վիրահատություն՝ ռեկոնստրուկտիվ եւ պլաստիկ։ Բորիս Նիկոյանը, որի վիճակը նույնպես կայուն ծանր է գնահատվում, տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք։

2015թ. ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Այնուհետեւ 3 վիրավոր զինծառայող տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]