Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ատոմ Էգոյանը արժանացել է Կանադայի Գլխավոր նահանգապետի Կատարողական արվեստի մրցանակին

Ատոմ Էգոյանը արժանացել է Կանադայի Գլխավոր նահանգապետի Կատարողական արվեստի մրցանակին

ՏՈՐՈՆՏՈ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվել է Կանադայի Գլխավոր նահանգապետի Կատարողական արվեստի մրցանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Toronto Star-ը, մրցանակը կշնորհվի Օտտավայի Ազգային արվեստների կենտրոնում մայիսի 31-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ:

«Այն, որ Էգոյանին շնորհվելու է այս չափազանց հեղինակավոր մրցանակը, հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված՝ Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգից օրեր առաջ: Էգոյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարիների ընթացքում, բայց Կանադայի Գլխավոր նահանգապետի մրցանակակիրները քիչ են: Էգոյանն իր կարիերայի բարձրակետում է»,- գրում է Toronto Star-ը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությանը տարելիցը դարձավ համաշխարհային լուր, երբ Հռոմի Ֆրանցիկսկոս Պապը Վատիկանում կայացած պատարագի ժամանակ ասաց, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանությունը ցեղասպանություն է: «Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է  2002թ. նկարահանած «Արարատ» ֆիլմում, որն արժանացել է թուրքական կողմի մեղադրանքներին: Սակայն այն ունեցել է նաեւ համակիրների հսկայական բանակ: Դրանից հետո Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել նաեւ Թուրքիան»,- գրում է կանադական թերթը:

Էգոյանի «Արարատ» ֆիլմը չորեքշաբթի օրը կցուցադրվի Տորոնտոյում: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հատուկ համերգ տեղի կունենա, որի ժամանակ կներկայացվի հայկական երաժշտությունը: Երեկոյի ընթացքում կհնչի նաև Էգոյանի ֆիլմի համար գրված, վաստակավոր երգահան Մայքլ Դաննայի «Արարատ» կոչվող 20 րոպե տևողությամբ ստեղծագործությունը:

Toronto Star-ը հիշեցնում է նաև, որ աշնանը կայանալու է Էգոյանի «Հիշիր» վերջին ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Հոլոքոստին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]