Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հացառատում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան- խաչքար

Հացառատում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-
խաչքար

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի» միջոցներով բացվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորակերտ հուշարձան-խաչքարը տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին, բնակավայրի արեւմտյան հատվածի բարձունքում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գավառի տարածքի գյուղական համայնքների ղեկավարները, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հացառատ թաղամասը ներկայացնող անվանի մտավորականներ, պատանի երկրապահներ, բազմաթիվ հացառատցիներ:

Հուշարձան-խաչքարի բացման նախապատվությունը տրվեց Արցախյան ազատամարտում զոհված ազտամարտիկների ծնողներ Խաժակ Բալաբեկյանին եւ Էմմա Տիժոյանին: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքարի բացման օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Նորաբաց հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատանի երկրապահները:

Ելույթներով հանդես եկան հայտնի գիտնական-մտավորականներ, ծնունդով հացառատցի Ազատ Եղիազարյանը, Ռաֆիկ Եդոյանը, Լալիկ Խաչատրյանը: Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ  դպրոցների աշակերտները եւ մանկապարտեզի սաները:

«Անցյալ դարում հայ ժողովրդի գլխին երկու արհավիրք պայթեց՝ Մեծ եղեռնը եւ Հայրենական Մեծ պատերազմը: Երկու դեպքում էլ դրված էր մեր գոյության հարցը, եւ երկու դեպքում էլ կարողացանք վերապրել դաժան փորձությունները: Շատ ճիշտ եմ համարում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման վայրը, քանի որ դրանով մեկտեղվում են հիշատակներն այն մարդկանց, ովքեր զոհ են գնացել մեր թշնամիների վայրագություններին: Մեր սերունդները միշտ պետք է ոգեկոչեն հայ անմեղ նահատակների սուրբ հիշատակը եւ իրենց հոգում վառ պահեն ազգասիրության կրակը, որպեսզի այլեւս մեզ նման արհավիրքներ չսպառնան»,- նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը:

Հուշարձան-խաչքարի քանդակագործը ծնունդով հացառատցի Մարատ Ասոյանն է: Հուշարձանն ունի 95 սանտիմետր լայնություն եւ 191 սանտիմետր բարձրություն: «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի միջոցներով նորաբաց հուշարձանի տարածքում տնկվել է 300 ծառ, անցկացվել է գիշերային լուսավորվածության ցանց:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]