Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քայլեր կատարի. Գերմանացի պատգամավոր

Թուրքիան պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քայլեր կատարի. 
Գերմանացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 18  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում, եւ այդ քննարկումներին մասնակցում են բոլոր կուսակցությունները: Տեսակետը Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պագամավոր Մարտին Պացոլդինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 18-ին «Կոմիտաս»-ի թանգարանում լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ պատգամավորն ասաց, որ Գերմանիայում մեծ իրադարձություն են համարում փաստը, որ ապրիլի 24-ին Բեռլինի Բեռլինդոմ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու է նաեւ Գերմանիայի նախագահը: «Քննարկվելիք օրինագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, սակայն դեռ չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունվի: Գերմանիայի նախագահը կմասնակցի Բելինում կայանալիք հոգեւոր արարողությանը, ինչն արդեն մեծ իրադարձություն է մեզ համար»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ինչու մինչ օրս հրեական ցեղասպանությունը ճանաչած Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` պատգամավորն ասաց, որ Հոլոքոստը կապ ունի իրենց պատության հետ եւ իրենք անդրադարձել են այդ հարցին շատ շուտ: «Այն մեր պատմության հետ կապ ունի եւ մենք շատ շուտ ենք անդրադարձել այդ հարցին եւ որոշակի քայլեր կատարել: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան պետք է քայլեր անի: Գերմանիան ամեն ինչ անում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթաց սկսվի եւ օժանդակենք այդ գործընթացին»,- ասաց Պացոլդն` իր կարկեցանքն ու զորակցությունը փոխանցելով հայ ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]