1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սոցիալական փաթեթի շահառուներին առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունները

Սոցիալական փաթեթի շահառուներին առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա  առաջին եռամսյակում կանխարգելիչ բժշկական զննություն է անցել սոցիալական փաթեթի 6068 շահառու, որոնք հավասարապես բաշխված են Երևանում և մարզերում (շահառուների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 90 հազարի):  Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Կանխարգելիչ բժշկական զննության այս բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից հաջորդ տարի օգտվելու համար։ Սոցիալական փաթեթի շահառուներին առաջարկվող ծառայությունների ցանկում այս տարի ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Բացի այդ, շահառուները հնարավորություն են ստացել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով իրենց կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը:

Անդրադառնալով մանկական մահացության դեպքերին` նախարարը հայտնեց, որ  արձանագրվել է մանկական մահացության ցուցանիշի աննախադեպ ցածր մակարդակ։ 2014թ. 9.7 տոկոսը հասցվել է 8,7-ի: Մանկական մահացության նվազեցման հարցում կարևոր դեր են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հնգավալենտ պատվաստումները և ռոտավիրուսային պատվաստանյութերը:

Մայրական մահացության բոլոր դեպքերը հանձնաժողովային վերլուծությունների են ենթարկվում։ Մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով։ 2014թ. ինդեքսը կազմել է 18,4` 100 000 կենդանածնության հաշվով (բացարձակ թվով 9 դեպք): 2014թ. ընթացքում ընդունվել են երեխաների սնուցման բարելավմանն ուղղված քաղաքականությունը սահմանող 2 կարևորագույն փաստաթուղթ` «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020թթ. գործողությունների ծրագիրը»:

Նախարարը հայտնեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագիրը, ինչպես նաև «Անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է  11208 հեռախոսազանգ։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 38 տոկոսով (2013-ին` 70001 հեռախոսազանգ): 2015 թվականի 1-ին եռամսյակում ստացվել է 3491 հեռախոսազանգ, ինչը 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանշը։ Սա վկայում է ԱՆ դիմելու և համապատասխան լուծում ստանալու վստահության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]