Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ Դրյու համալսարանում կհիշատակեն Հայոց ցեղասպանության զոհերին

ԱՄՆ Դրյու համալսարանում կհիշատակեն Հայոց ցեղասպանության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Դրյու համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնը կձեռնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթներով հանդես կգան գիտնականներ, կհնչի հայկական երաժշտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Դրյու» համալսարանի պաշտոնական կայքը, միջոցառումնը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Միջոցառմանը Սյուզան Վարդանյան Բարբան կներկայացնի իր հոր պատմությունը, ով ցեղասպանության օրերին ականատես է դարձել հոր, եղբոր և ընտանիքի այլ անդամների մահվանը, փրկվել է կրակից և հրացաններից: Իսկ  «Զուլալ» եռյակը, կատարելով ակապելա հայկական ազգային երգեր՝ ուկնդիրներին կտանի այն համեմատաբար խաղաղ օրերի լեռներում գտնվող հայ գյուղեր, որտեղ հարյուր տարի առաջ դադարել է հնչել հայ հովվի սրինգը:

«Դրյու» համալսարանը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող մասնավոր համալսարան է, հիմնվել է 1867 թ.: Համալսարանը նաև անվանում են «Անտառային համալսարան», քանի որ այն շրջապատված է խիտ անտառով:

 

Լուսանկարը` Wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]