Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրազդանի կիրճում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվել է շաբաթօրյակ

Հրազդանի կիրճում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվել է շաբաթօրյակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի փողոցների, բակերի, այգի-պուրակների,  ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանմաքրման ու բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին հաջորդող օրերին: Մայրաքաղաքը համատեղ ուժերով մաքրելու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին այս անգամ միացել են «Հայաստան ծառատունկ» բարեգործական ծրագրի աշխատակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դեսպանատների աշխատակիցներ, «Դեպի Հայք» կազմակերպության սփյուռքահայ երիտասարդ կամավորներ և Երևանի ավագանու «Բարև Երևան»  խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` շաբաթօրյակի անցկացմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը` ողջ ընթացքում ապահովելով նաև շտապօգնության մեքենայի և անձնակազմի հերթապահությունը: Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են Հրազդանի կիրճի`մանկական երկաթուղուն հարակից հատվածները: 

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն էլ մաքրվել ու բարեկարգվել է Հայաստանի զինվորական կոմիսարիատի և Երևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների ջանքերով: Նույն օրվա հավաքված աղբի թափոնները  տեղափոխվելու էին աղբավայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]