Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկաբնակ նկարչուհին ցեղասպանությանը նվիրված հսկայական նկար է ստեղծել

Ամերիկաբնակ նկարչուհին ցեղասպանությանը նվիրված հսկայական նկար է 
ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց նկարչուհի Ջեքի Ղազարյանը ստեղծել է Ցեղասպանությանը նվիրված մի այնպիսի նկար, որն այնքան մեծ է, որ հնարավոր չէ այն անտեսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` upi.com-ը գրում է, որ չիկագոյաբնակ արտիստը նկարը կոչել է «Արմենիա»: Այն հանրությանն առաջին անգամ կներկայացվի ապրիլի 24-ին նախորդող շաբաթ: Կայքը նշում է, որ ապրիլի 24-ը 1915 թվականի Ցեղասպանության տարելիցի օրն է: Ղազարյանն ինքը հայ է, նա մեծացել է լսելով Ցեղասպանության մասին պատմություններ և ցանկացել ստեղծել մի զորեղ գործ, որը թույլ կտա ճանաչել Ցեղասպանությունը:  

«Ես տարիներ շարունակ մտածում էի հսկայական նկար ստեղծելու մասին»,- ասել է նա`  հավելելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը գործն ստեղծելու լավ առիթ էր: Կայքը նշում է, որ նկարը հսկայական է: «Արմենիա»-ն երեք կտավից բաղկացած գործ է` 11,5 ոտնաչափ բարձրությամբ և 26 ոստնաչափ լայնությամբ: Այս չափսերը պատահականություն չեն. նրանք համընկնում են Պաբլո Պիկասոյի հայտնի «Guernica» նկարի չափսերի հետ, որը ներկայացնում էր 1937 թվականի դեպքերը` Բասկերի երկրի խաղաղ բնակիչների ռմբակոծությունը: Երկու նկարներն էլ հղում են կատարում մարդկային ողբերգություններին և երկու դեպքերն էլ առաջինն են իրենց տեսակով:

«Ես գիտեմ, որ Գերնիկայի մասին շատ չի խոսվում, բայց մարդիկ գիտեն այդ դեպքերի մասին հիմնականում Պիկասոյի նկարի շնորհիվ»,- ընդգծել է նկարչուհին: Նա փաստել է, որ ցանկացել է նկարել ինչ-որ դրական բան և ոչ միայն ներկայացնել կորուստներն ու ցավերը:

Ղազարյանը մտադիր է ճամփորդել «Արմենիա»-ի հետ` մարդկանց ներկայացնելու համար պատմության մի մասնիկը, որը հաճախ չի քննարկվում: Նա այնպես է արել, որ իր նկարը բաժանվի և տեղավորվի տուփի մեջ:

«Ես ցանկանում էի, որ այս նկարը կարողա ստեղծել երկխոսություն ցեղասպանության մասին, որովհետև ցեղասպանություններ դեռ կատարվում են: Նույնիսկ եթե մենք ասոււմ ենք՝ «այլևս երբեք», դրանք շարունակում են պատահել»,- նշել է նա և հույս հայտնել, որ այս նկարն ազդակ կլինի սկսելու խոսակցություններ այն մասին, թե ցեղասպանությունն ինչի է հանգեցնում, և թե ինչ է մարդկությունն անում և ինչ չի անում այն կանխարգելելու համար: 

Լուսանկարը` upi.com


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]