Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

France 24-ի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին

France 24-ի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին

ՓԱՐԻԶ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքի ֆրանսերեն և անգլերեն բաժինների եթերն ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` կհեռարձակվեն այդ նպատակով ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի և Երևանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին և քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը և հայկական մշակույթը: Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետևեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:

Բացի այդ, «France 24»-ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը և Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]