Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀԱԿ-ը վարչության նիստ է գումարել. օրակարգը հագեցած էր

ՀԱԿ-ը վարչության նիստ է գումարել. օրակարգը հագեցած էր

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի վարչությունն ապրիլի 18-ին նիստ է գումարել: Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման և համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձևավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձևավորման և խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոնգրեսի լրատվական ծառայությունից, վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ:

Նիստում հաստատվել է Կոնգրեսի ոլորտային հանձնաժողովների գործունեության` կանոնակարգով նախատեսված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:

Վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված և պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական փաստերի ուսումնասիրման, թերությունների վերհանման և դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով: Հետևյալ կազմով`

Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու) – նախագահ

Արշակ Բանուչյան (պատմաբան)

Հրանտ Տեր-Աբրահամյան (պատմաբան)

Վահան Վարդապետյան (բժշկական գիտությունների թեկնածու)

Վիկտոր Միրումյան (պատմաբան)

Սամվել Կարաբեկյան (բանասիրական գիտությունների դոկտոր)

Արման Մուսինյան (արևելագետ)

Վարչությունը հանձնարարել է նաև Կոնգրեսի գիտության, կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովին` կազմակերպել այդ խնդրի վերաբերյալ թեմատիկ քննարկումներ և լսումներ` հրավիրելով նաև այլ մասնագետների:

Որոշում է կայացվել նաև մայիս-հունիսին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]