Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առկա են Հայաստանն էկոտուրիստական երկիր դարձնելու նախադրյալները

Առկա են Հայաստանն էկոտուրիստական երկիր դարձնելու նախադրյալները

ԵՐԵՎԱՆ,  18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները` փոխնախարար Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ և Կովկասի Բնության Հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը` տարածաշրջանային տնօրեն Դանիել Սեպիկի գլխավորությամբ, համատեղ շրջայց են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը տեղում ծանոթացել են 2014 թ. ընթացքում արգելոցում իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին, քննարկել 2015 թ. համար նախանշված անելիքները:

Փոխնախարար Հակոբյանը, ընդգծելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ծրագրերի արդյունավետությունը` նշել է. «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն զարգացման հարցը գտնվում է նախարար Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում: Նախարարության ջանքերն ուղղված են տարածաշրջանում պատշաճ պահպանություն և կենսաբազմազանության կայուն զարգացում ապահովելուն, որոնք լավագույն նախապայմաններ են  Հայաստանը էկոտուրիստական երկիր դարձնելու և մեր եզակի բնությունն աշխարհին ներկայացնելու համար»:

CNF տարածաշրջանային տնօրեն Դանիել Սեպիկն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և CNF-ի համագործակցությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում, տվյալ դեպքում`  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված աշխատանքների արդյունքները և հույս հայտնել, որ Կովկասի բնության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերն առաջիկայում ևս ակտիվ կլինեն, քանի որ աշխատանքները տալիս են  ակնկալվող դրական արդյունքները:

2015 թ. աշխատանքներից կողմերը հատկապես կարևորել են արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիտորինգի և հաշվառման, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման պլանի մշակման  աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]