Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ ջրացատկորդները Օլիմպիական խաղերի ուղեգրերի հույս ունեն

Հայ ջրացատկորդները Օլիմպիական խաղերի ուղեգրերի հույս ունեն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը մասնակցեց Հայաստանի ջրացատկի առաջնության փակման արարողությանը:

«Յուրաքանչյուր մարզաձևում կարևորագույն աշխատանքն սկսվում է սերունդ դաստիարակելուց: Իմ կարծիքով՝ մեզ մոտ ինչ-ինչ աստիճանի ստացվում է՝ հաշվի առվելով, որ մեր ուենցած բազան հենց Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցի սաներն են: Մինչ տարվա վերջ մենք, կարծում ենք, կունենանք ջրացատկի նոր մարզադպրոց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով՝  նոր սերունդն իրեն զարմացրել է ցատկերով: «Այսօր կայացած առաջնություւնում մեր մարզիկները գրանցեցին բավականին լուրջ արդյունքներ, որոնք իսկապես մրցունակ են: Ինձ համար ապշեցուցիչ էին Վլադիմիր Հարությունյանի և Լև Սարգսյանի գրանցած արդյունքները»,- ասաց մարզիչը:

Նրա խոսքով՝ ջրացատկի Հայաստանի հավաքականի հիմնական նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելն է: «Այս տեսակ մրցակցությունը կշարունակվի մինչև աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, և նման ուղեգրի հույս կա: Իսկ Եվրոպայի առաջնությունում ուզում ենք հայտնվել լավագույն 6-ի շարքում»,- հավելեց նա:

Այս տարվա Հայաստանի չեմպիոններ դարձան Վլադիմիր Հարությունյանը, Լև Սարգսյանը: Պատանիների շարքում Միքայել Հակոբյանը չեմպիոն դարձավ երեք գործիքների վրա, ինչպես և Քրիստինե Հարությունյանը:

Ջրացատկի ՀՀ առաջնության եզրափակիչ մրցումները: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]