Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում տնկվել է խորհրդանշական 100 ծառ՝ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի

Գյումրիում տնկվել է խորհրդանշական 100 ծառ՝ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ  իրականացվեց խորհրդանշական  ծառատունկ: Բագրատունյաց պուրակում ապրիլի 18-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները` քաղաքապետի գլխավորությամբ, տնկեցին 100 ծառ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Դրանք բոլորը դեկորատիվ տնկիներ էին՝ տուաներ: Այդ տնկիների հետագա պահպանությունը կիրականացնի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ի դեպ, տարածքը, որը ժամանակին եղել է գյումրեցիների սիրված վայրը, կրկին բարեկագրվել ու ասֆալտապատվել է, տարածքից հեռացվել են սպասարկման օբյեկտները, վերականգնվել է ջրահեռացման համակարգը:

Տարածքում տեղադրվել է նաև ցեղասպանությանը նվիրված Ֆրիդ Սողոյանի «Վերածնունդ» հուշակոթողը, որի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին:

«Այգում ավելի քան 1 տարի պահանջվեց ստորգետնյա ջրերի խնդիրը լուծելու համար, ինչի հետևանքով տարածքը ճահճացման էր գնում: Մեզ հաջողվեց այդ հարցը լուծել, բայց  աշխատանքները կշարունակվեն, կտեղադրվեն նաև խաղեր, նստարաններ, որպեսզի և՛ մեծերը, և՛ փոքրերը լավ ժամանակ կարողանան  անցկացնել: Գյումրեցիներին ենք «վերադարձնում» իրենց սիրված այգին»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]