Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բիծ է Արևմուտքի մարդասիրական խղճին. Ուրուգվայի նախկին նախագահ

Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բիծ է Արևմուտքի մարդասիրական խղճին. 
Ուրուգվայի նախկին նախագահ

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի նախկին նախագահ Խուլիո Մարիա Սանգուինետին «Lanacion»-ում «Հայոց ցեղասպանության ժխտման 100 տարի» վերնագրով հոդված է գրել` անդրադառնալով ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ Ուրուգվայում ձեւավորված հայ համայնքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախկին նախագահը շեշտել է, որ 100 տարի առաջ թուրքական կառավարությունը փորձ կատարեց ոչնչացնել հայ ժողովրդին, սակայն դա նրան չհաջողվեց: Ձեւավորվեց հսկայական հայկական սփյուռքը, որը տարածվեց ամբողջ աշխարհում: Արգենտինայում եւ Ուրուգվայում նույնպես կա հայկական սփյուռք, նրանք պահպանել են իրենց ազգային ավանդույթները, արժեքները, միաժամանակ նրանք իրենք զգում են այս երկրի քաղաքացիներ եւ կրում են պատասխանատվություն:

Սանգուինետին գրում է, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է մինչեւ Հոլոքոստն ու իր դաժանությամբ չի զիջում հրեական Հոլոքոստին: Նախկին նախագահը մանրամասն ներկայացրել է երիտթուրքերի գաղափարախոսությունն ու ծրագրերը եւ շեշտել, թե ինչպես նրանք օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը հայկական տարրից ազատվելու համար: 

«Մենք խոսում ենք մի պատմության մասին, որի ժողովուրդը քաղաքակրթության հիմքերից է: Հայ ժողովուրդը, որ դարերի պատմություն ունի, կարողացել է ստեղծել իր պետությունը: Այն առաջին պեությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն: Սա մի ժողովրդի պատմություն է, որ դարեր շարունակ տեղակայված լինելով Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ պայքար է տարել իր գոյության համար, հետո եղել է արաբների տիրապետության տակ, այնուհետեւ այդ երկիրը ցանկացել են նվաճել Թուրքիան ու Պարսկաստանը: Պատմական հարուստ իրադարձություններից հետո 1991թ. այս ժողովուրդը անկախություն է  ստացել, դառնալով քաղաքակրթության օրրան: Մի ժողովուրդը, որը կարողացել է ծնել Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր»,- գրում է նա:

Հոդվածի վերջում Ուրուգվայի նախկին նախագահը գրում է, որ դժբախտաբար մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա շարունակում է մնալ հետք Արեւմուտքի մարդասիրական խղճին: «Մենք տեսանք, որ եթե չես դատապարտում, ապա  հանցագործությունը կրկնվում է: Հատկապես այս օրերին, երբ հանուն աստծո մարդիկ սպանություն են կատարում, ցուցադրում հեռուստատեսությամբ կամ պայթեցնում թերթի խմբագրություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]