Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան գյուղում բնակարան է հրդեհվել

Վահան գյուղում բնակարան է հրդեհվել

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչ Ջահան Դալլաքյանի բնակարանում ապրիլի 18-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, որը մարվել է աղետի վայր ժամանած հրշեջների ուժերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է 170 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանի հատակը, դռները, լուսամուտները, գույքը՝ պահարաններ, մահճակալներ, գորգեր, տեղաշորեր, հեռուստացույց: Բարեբախտաբար, հրդեհի պահին բնակարանում մարդ չի եղել, ընտանիքը մեկնել էր մայրաքաղաք: Բնակարանում բռնկված հրդեհը վաղ առավոտյան նկատել է հարեւանը, երբ գնացել է անասուններին կերակրելու:Հրդեհը շիջելու համար ժամանել է 2 մարտական հաշվարկ:

«Ջահան Դալլաքյանին պատճառվել է մեծ չափերի վնաս, որը նախնական ու մոտավոր հաշվարկներով կազմում է մոտ 5 միլիոն դրամ: Հավանական է, որ հրդեհը ծագել է էլեկտրական սարքերից կամ հոսանքից: Համայնքը կփորձի հնարավորինս օգնել տուժածին»,-նշեց Գուրգեն Բալյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]