Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության տարելիցի ցուցանակ` Թայմս Սքուերում

Հայոց ցեղասպանության տարելիցի ցուցանակ` Թայմս Սքուերում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք քաղաքի հայտնի Թայմս Սքուեր հրապարակում տեղադրվել է ցուցանակ Հայոց ցեղասպանության և դրա ժամանակ Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակի էկրաններին գրված է, որ այս տարի կոմիտեն հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին:

Էկրաններից մեկի վրա պատկերված է լուսանկարը, որում այն ժամանակվա Ալեքսանդրապոլի Սևերսկ նախկին զինվորական ավանում որբացած հայ աղջիկները հրապարակում գրել են «Շնորհակալություն, Ամերիկա»:

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն Ալեքսանդրապոլում բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Այն հայ կարիքավորներին օգնելու համար դրամահավաք էր անցկացնումկոմիտեի ջանքերով նորաստեղծ առաջին որբանոցը կոչվեց «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էր 5-13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվել է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով:

1919թ. Նպաստամատույց կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորում էին կամ հիվանդանոցներում, կամ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց թիվը շուրջ 25.000 էր: Սա մարդկության պատմության մեջ երբևիցե գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր «Որբաքաղաք»: Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեն, այնուամենայնիվ, ստանում է ազատ գործելու հնարավորություն, քանի որ այն զուտ մարդասիրական բնույթ կրող կազմակերպություն էր և որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:

Կոմիտեի ծավալած մարդասիրական օգնությամբ` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիվանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, իրական մահից փրկվեցին տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Կոմիտեի որբախնամ գործունեությունը կանոնակարգված բնույթ ստացավ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգամ` մինչեւ 1929 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]