Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ համաժողովի ընթացքում ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեց իր պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՖՖ 13-րդ համաժողովի ընթացքում վերընտրվեցին նաև գործկոմի անդամները: Մինչ կսկսվեր համաժողովը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին կյանքից հեռացած հայկական ֆուտբոլի լեգենդ Հարություն Քեհեյանի հիշատակը: ՀՖՖ նախագահը, ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները, փաստեց, որ ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն աճել է 10 անգամ: Հայրապետյանի խոսքով՝ ֆեդերացիայի հիմնական խնդիրը եղել և մնում է մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների բացակայությունը:

«Այս տարի կկիրառենք այն մեթոդը, ըստ որի մարզիչներին կզրկենք որակավորումից, ովքեր չեն ձգտի կատարելագործվել: Այն ինչ նրանք անում են, սխալ է, չեն ուղղում երեխաների սխալները»,- ասաց Հայրապետյանը: Նա փաստեց, որ հավաքականի գլխավոր մարզչի հարցում ինքն էլ է սխալվել: «Հավաքականում արված աշխատանքները գնահատում եմ անբավարար»,- շեշտեց նա: Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վիճակը ծանր է, բայց աշխատանքներ տարվում են: Հոկտեմբերին կշահագործվի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, իսկ արդեն հաջորդ ակադեմիան կլինի Արմավիրի մարզում: Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնել է 2002 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]