Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաթեւի երգչախումբը Երեւանի եւ Արագածոտնի մարզի մի շարք եկեղեցիներում հոգեւոր երգեր է կատարել

Տաթեւի երգչախումբը Երեւանի եւ Արագածոտնի մարզի մի շարք եկեղեցիներում  
հոգեւոր երգեր է կատարել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթեւի վանքի երգչախումբը, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ,  ապրիլի 12-18-ը  Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցել է հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում  հանդես եկավ  հոգեւոր երգերի կատարումներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, երգչախումբը ելույթ է ունեցել Աշտարակի Սբ Մարինե, Օշականի  Սբ Մեսրոպ Մաշտոց, Օհանավանի Հովհաննավանք, Երեւանի Սբ Երրորդություն եւ  Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցիներում, ինչպես նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

«Զատկական տոներին հաջորդող այս շրջանում որոշեցինք Քրիստոսի հարության ավետիսի բարի լուրը փոխանցել մարդկանց եւ  կազմակերպեցինք այս ուխտագնացություն-շրջագայությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի հովանավորությամբ: Ելույթների ընթացքում ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի եւ հայ նշանավոր վարդապետների շարականները, Կոմիտասի մշակումները: Հուսով ենք, որ բոլորը մեծ բավականություն ստացան: Երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով այս օրերն անցկացրին տարբեր սրբավայրերում»,-ասել է Միքայել վարդապետ Գեւորգյանը:

Տաթեւի վանական համալիրի երգչախումբը ստեղծվել է 2013 թվականի տարեվերջին՝  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի  կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երգչախմբում ընդգրկված են շնորհալի երեխաներ վանական համալիրի հարակից Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր, Սվարանց եւ Խոտ համայնքներից:

Երգչախումբն արդեն հանդես է եկել մի շարք եկեղեցիներում: Միքայել վարդապետ Գեւորգյանի ղեկավարությամբ կատարվել են  ուխտագնացություններ նաեւ Էջմիածին, Երեւան եւ Արցախ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am