Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սպորտլանդիա-2015» զանգվածային մարզական միջոցառումը մեկնարկեց Չարենցավան քաղաքում

«Սպորտլանդիա-2015» զանգվածային մարզական միջոցառումը մեկնարկեց 
Չարենցավան քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Ս. Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոցում մեկնարկեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Սպորտլանդիա» զանգվածային մարզական միջոցառումը, որին մասնակցեցին 5 մանկապարտեզի սաներ: 

«Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին ու ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է ՀՀ մարզերի և ԼՂՀ նախադպրոցական հիմնարկներում:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը և Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արմինե Զաքարյանը ողջունեցին ներկաներին՝ կարևորելով ֆիզիկական դաստիարակության դերն ու առողջ ապրելակերպը հենց նախադպրոցական տարիքից և մարզական հաջողություն մաղթեցին երեխաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից:

Մրցապայքարն ընթացավ Չարենցավան քաղաքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Լուսաբաց» և «Հրաշք» մանկապարտեզների սաների միջև, որոնք միմյանց հետ մրցեցին մի շարք մրցաձևերում՝ մեծ ոգևորությամբ փորձելով լավագույնս ցուցադրել իրենց մարզական ունակությունները:  «Սպորտլանդիա-2015»-ի հաղթող ճանաչվեց «Հեքիաթ» մանկապարտեզը, 2-րդ տեղում էր «Ծիծեռնակ» մանկապարտեզը, իսկ 3-րդում՝ «Հրաշք» մանկապարտեզը: 

 Միջոցառման մասնակից բոլոր երեխաներին նվերներ հանձնվեցին նախարարության և Չարենցավանի քաղաքապետարանի կողմից, հաղթող թիմը պարգևատրվեց հաղթական գավաթով և հավաստագրով, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրածները՝ հավաստագրերով ու շնորհակալագրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]