Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնի գրքի ցուցահանդեսում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսներ

Լոնդոնի գրքի ցուցահանդեսում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի գրքի ցուցահանդեսին, որն անցկացվել է ապրիլի 14-16-ը «Օլիմպիա» կենտրոնում, Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում ներկայացվել է վերջին տարիներին ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Առանձին բաժին հատկացվել է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը: 

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Բացմանը հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան, ներկայացրել է հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ:   

Տոնավաճառի շրջանակում տեղի են ունեցել Նուրիցա Մաթոսյանի «Սև հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը», Վասիլի Գրոսմանի  «Հայկական ալբոմ», Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց», Դուգլաս Քալաջյանի «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում»,  Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին», Ռուբինա Սևաջյանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին» Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսները:

Տոնավաճառի օրերին տաղավար են այցելել օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք: 

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն:

Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]