Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ազգային արխիվը արտագնա ցուցադրությամբ Գյումրիում էր

ՀՀ ազգային արխիվը արտագնա ցուցադրությամբ Գյումրիում էր

ԳՅՈՒՄՐԻ« 17 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային արխիվը արտագնա բացառիկ ցուցադրությամբ շրջում է հանրապետության մարզերով: Ցուցադրությանը ներկայացվում են լուսանկարներ և ձեռագրեր« որոնք պատմում են 1915 թվականի Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Հայաստանի տարբեր քաղաքներում բացված որբանոցների ու որբանոցներում խնամվող որբերի կյանքի մասին: Ցուցադրության հիմնական նպատակն  է՝ Հայաստանի բոլոր մարզերում ցույց տալ Ցեղասպանությունից մազապուրծ« ծնողներից և ընտանիքներից զրկված որբերի իրական կյանքը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ցուցադրության մեջ ընդգրկված է ՀՀ ազգային արխիվի ֆոնդում պահպանված, միանգամից 25 հազար որբ ներկայացնող լուսանկար, որը գրանցված է  Գինեսի ռեկորդների գրքում: «Մեր նպատակն է ցույց տալ, թե Ցեղասպանության ենթարկվածների զավակներին ինչպես են ընդունել Արևելյան Հայաստանում: Շատ տեղերում են այդ տարիներին որբանոցներ ստեղծվել, բայց երբ ամերիկացիները ստանձնեցին Հայաստանում որբերի խնամելու գործը, հիմնականում բոլոր տեղերից նրանց տեղափոխեցին Ալեքսանդրապոլ և Գինեսի ռեկորդների մեջ մտնում է այն լուսանկարը՝ աշխարհում ամենաշատ որբերի մեկ տեղում արված լուսանկարը, որը կատարվել է Ալեքսանդրապոլում 1925 թվականին, երբ Նանսենը եկել էր Հայաստան»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանում 1915-1920 թվականներին կար մոտ 250 հազար գաղթական, նրանցից 60 հազարը որբեր էին,որոնք զրկվել էին հորից ու մորից: Գյումրիում որբանոցը գործել է մինչև 1930 թվականը: Այն եղել է ամենամեծը: Այս որբանոցում խնամվել է 20-25 հազար մանուկ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]