Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառում

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա  «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում ապրիլի 21-ին կանցկացվի «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

 Արևմտահայության 20-րդ դարասկզբի կոտորածները խորապես ցնցել են Ալեքսանդր Սպենդիարյանին և, որպես ճշմարիտ արվեստագետ, նա չէր կարող անտարբեր մնալ հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Մեծ եղեռնի իրադարձություններն իրենց արձագանքն են գտել կոմպոզիտորի ստեղծագործություններում. Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա գրվել է «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործությունը, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` «Առ Հայաստան» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը:

Հարյուր տարի անց, այս ստեղծագործությունները, կրկին իրենց բողոքի, ազատության կանչով՝ որպես արձագանք ժամանակի ոճրագործության, մոմավառության ներքո, կհնչեն կոմպոզիտորի երազանքների օրրանում՝ հայրենիքում: Կցուցադրվեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունների ձեռագիր և տպագիր նոտաները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]