Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ցավի գույնը» ցուցահանդեսը

Գյումրիում բացվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ցավի գույնը» 
ցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ« 17 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում ապրիլի 17-ին բացվեց «Ցավի գույնը» ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին ներկայացված էին եղեռնը վերապրած ու հետեղեռնյան ժամանակի նկարիչների գործերի արտատպությունները: Ցուցադրությանը ներկայացված է 47 հեղինակի մեկական աշխատանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը, ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, քանի որ այս տարի «Թանգարանային գիշեր»-ը և Թանգարանների միջազգային օրը նվիրված են  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: «Բնականաբար, թանգարանը չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից, և որոշվեց թանգարանում բացել «Ցավի գույնը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկայացված են հայ դասական նկարիչների՝ եղեռնի թեմաներով արված գործերը: Ցուցադրությունը կազմակերպել է թանգարանը, բայց այն կայացավ միայն արվեստաբան Շահեն Խաչատրյանի աջակցությամբ, ով այդ գործերը զետեղել է «Ցավի գույնը» գրքի մեջ: Ցուցադրությունը մինչև մայիսի 18-ը բաց կլինի արվեստասեր հասարակության համար»,- նշեց Սոնա Հարությունյանը:

Ներկայացված արտատպությունների խմբավորումով արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ով նաև Գյումրու պատվավոր քաղաքացի է, լույս է ընծայել «Ցավի գույնը» ժողովածուն: «Ներկայացված արտատպությունների մոտ 75 տոկոսը ամերիկյան ու եվրոպական թանգարաներում գտնվող՝ եղեռնին նվիրված լավագույն գործերից են: Կարևոր է նայել աշխատանքերին և զգալ՝ ինչ ներքին ապրումներով են կարողացել այս նկարիչները ստեղծել այդ գործերը.  Գորկի, Այվազովսկի, Սուրենյանց, Թութունջյան և այլ հայտնի նկարիչներ, ովքեր իրենց գործերում անդրադարձել են Ցեղասպանությանը»,- նշեց   Շահեն Խաչատրյանը:

Ի դեպ, ցուցադրությանը թանգարանը ներկայացրել էր նաև իր ցուցանմուշներից կարպետը՝ որպես Ցեղասպանության խոսուն վկա, որն ստեղծվել է 1915 թվականի ապրիլին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]