1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կբացվի «Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկները» խորագրով ցուցահանդես

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կբացվի «Ցեղասպանության ենթարկված 
հայ բժիշկները» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ապրիլի 18-ին կբացվի «Ցեղասպանու­թյան ենթարկված հայ բժիշկները» խորագրով  ցուցահանդես, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում կներկայացվեն Օսմանյան կայսրությունում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված 30 նշանավոր հայ բժիշկների և բուժաշխատողների մասին փաստավավերագրական նյութեր, 19-20-րդ դարերի բժշկական գործիքներ և պարագաներ, հայ ազգային-ազատագրական պայքարին և ինքնապաշտպանու­թյանը վերաբերող գրքեր:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա հոգեբույժ Հարություն Մինասյանի «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կավարտվի դասական երաժշտության  երեկոյով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]