Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հայ-չինական հարաբերությունների դինամիկ աճ է արձանագրում

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հայ-չինական հարաբերությունների 
դինամիկ աճ է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Չինաստանը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը` երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին Երևանի պետական համալսարանում լրագրողների  հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին:

«Հայաստանի առևտրային գործընկեր երկրների շարքում Չինաստանը երկրորդ պետությունն է: Այն նախորդ տարի զբաղեցրել է Հայաստանի արտաքին առևտրի 13 տոկոս մասնաբաժինը, ինչը վկայում է տնտեսական հարաբերությունների դինամիկ աճի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում, որտեղ քննարկվել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:  «Երկու կողմերն այժմ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում հատկապես գործարար կապերի խթանման նպատակով: Քննարկման փուլում են տարբեր ծրագրեր` արտադրության և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կարծում եմ` ապագայում համագործակցության շրջանակը կընդլայնվի»,- ասաց դեսպան Էրլունին:

Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը` Չինաստանը, տարեցտարի ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական կապերը: Մեկ տարվա ընթացքում Հայաստանը 2.5 անգամ ավելացրել է արտահանման ծավալները Չինաստան, իսկ այդ երկրից ներմուծումն ավելացել է 8.2 տոկոսով: Արտահանումը 2014 թվականին կազմել է 170 մլն 954.1 հազար դոլար` 2013թ. 68 մլն 838.2 հազար դոլարի փոխարեն, իսկ ներմուծումը` 417 մլն 503.3 հազար դոլար` 2013թ. 385 մլն 901.8 հազար դոլարի փոխարեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]