Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան Twitter-ի գրաքննության ցուցակում առաջին տեղում է

Թուրքիան Twitter-ի գրաքննության   ցուցակում առաջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական կայքը հրապարակել է 2014 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում թափանցիկության զեկույցը, որում սոցցանցի նկատմամբ գրաքննության առումով Թուրքիան նշված է առաջին տեղում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.net կայքը:

Զեկույցի համաձայն` նշված ժամանակաշրջանում սոցցանցը հրապարակված 376 նյութեր հանելու առաջարկ է ստացել, որից 328-ը կատարվել է Թուրքիայից:

«Թուրքիայում պաշտոնական կառույցների, անձնական իրավունքների խախտման եւ/կամ կառավարության պաշտոնյաներին նվաստացնելու չափ տարբեր թեմաների հետ կապված տեղեկատվություն հանելու մասին 328 դատական որոշում եւ 149 պահանջ ենք ստացել: Այդ դատավճիռների եւ պահանջների 70 տոկոսից ավելին մերժել ենք ի կատար ածել` դրանով խոսքի ազատությունը ոտնահարելու հիմնավորմամբ», -հայտնել է Twitter-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]