Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիլիան Քեշիշյանը կմասնակցի Մոնտեվիդեոյում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

Լիլիան Քեշիշյանը կմասնակցի Մոնտեվիդեոյում կայանալիք Հայոց 
ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

 ՄՈՆՏԵՎԻԴԻՈ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի սպորտի եւ զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը հայտարարել է, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոնտեվիդեոյում կայանալիք բոլոր միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուրուգվայի սպորտի եւ նախարարության կայքը, Քեշիշյանը շեշտել է, որ թեպետ հայերի թիվը Ուրուգվայում այնքան էլ մեծ չէ, սակայն լատինամերիկյան այդ պետության համար ապրիլի 24-ը շարունակում է մնալ հիշատակի օր: Իր հայտարարության մեջ Քեշիշյանն ընդգծել է, որ երբ արեւմտյան պետությունները ոչինչ չէին ձեռնարկում, Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Քեշիշյանը նշել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները զարգանում են մի քանի ուղղությամբ: Նախարարը նաեւ կարեւորել է Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարանի բացման նախաձեռնությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]