Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքերը պետք է կարգավորեն հայերի հետ իրենց հարաբերությունները. Economost

Թուրքերը պետք է կարգավորեն հայերի հետ  իրենց հարաբերությունները. Economost

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանություն» եզրույթի շուրջ քննարկումներ անցկացնելու փոխարեն թուրքերը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները հայերի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բարելավման ժամանակը» վերտառությամբ հոդվածում գրում է անգլիական Economist շաբաթաթերթը:

Թերթը հիշեցնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը Վատիկանում ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ժամանակ պատասխանեց 100 տարի շարունակ Ցեղասպանությունը ժխտող թուրքերին՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «ցեղասպանություն» եզրույթով, ինչը 1943 թվականին շրջանառության մեջ դնելիս լեհաստանցի Ռաֆայել Լեմկինը նկատի է ունեցել հենց Հայոց ցեղասպանությունը:

Նշելով, որ Պապի այդ խոսքն արտահայտում է ճշմարտությունը՝ հանդեսը գրում է, որ ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ թուրքական կառավարությունն ընկել է ազգայնամոլության թակարդը:

«Խնդիրը համարելով կենսական ազգային շահ՝ թուրքական կառավարությունը հայտնվել է ազգայնամոլության թակարդում: Դրա փոխարեն Թուրքիան պետք է ընդունի անցյալում կատարած իր հանցանքները: Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Եվրոպայի մյուս ուժերի նման Թուրքիան եւս խոստովանելու շատ բան ունի: Անցյալում Թուրքիան վատ է վերաբերվել ոչ միայն հայերի, այլ նաեւ ասորիների, հույների եւ քրդերի նկատմամբ. նրանց սպանել, արտաքսել է երկրից», -գրում է հանդեսը:

Նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով ավելի ազգայնական, իսլամիստ եւ բռնապետի վարքագիծ է դրսեւորում, հանդեսը համոզմունք է հայտնում, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական մոտեցումը վնասակար է հենց թուրքերի համար:

Economist-ը կարծիք է հայտնում, որ ավելի լավ կլիներ, եթե ժխտողականության փոխարեն Թուրքիան աշխատեր կարգավորել հայերի հետ իր հարաբերությունները:

«Թուրքիայի համար անցյալի հիշատակման ամենալավ արարողությունը կլինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը», -գտնում է բրիտանական Economist հանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]