Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ին Մոսկվայում բազմահազարանոց հանրահավաք կանցկացվի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայում բազմահազարանոց հանրահավաք կանցկացվի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Մոսկվայի հասարակայնությունը եւ հայ համայնքը կանցկացնեն 3-հազարանոց հանրահավաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մանուկյանը: «Հասարակայնության՝ մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված համաքաղաքային հանրահավաքը տեղի կունենա Գորկու անվան զբոսայգու տարածքում»,-ասել Է նա:

Մանուկյանը հիշեցրել Է, որ Հայերի միությունն ամեն տարի ապրիլի 24-ին անցկացնում Է հիշատակի ակցիաներ, որոնք մի քանի հարյուր մարդ են հավաքում: Ներկայիս հանրահավաքը խոստանում Է լինել ավելի բազմամարդ. հայտարարվել Է, որ դրան կմասնակցի 3 հազար մարդ:

«Անկարելի ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե վերջին տարիներին տարբեր երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում, ինչպես Է փոխվում վերաբերմունքը հայերի ցեղասպանության նկատմամբ: Որքան կարելի Է շատ մարդիկ պետք Է իմանան այդ ողբերգության մասին, ուստի սփյուռքը տարբեր քաղաքներում ամեն ինչ անում Է, որպեսզի թեման հասարակական արձագանք ստանա»,-նշել Է Մանուկյանը:

Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիաներ կանցկացվեն Ռուսաստանի 600-ից ավելի քաղաքներում: Ապրիլի 22-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կցուցադրի «Ոտքի՝ դատարանն Է գալիս» ներկայացում-ակցիան՝ Արմեն Ջագարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման կներկայացնի փաստագրական վկայություններ, որոնք հավաքվել են 1921 թվականի Բեռլինյան արխիվի հիման վրա:

 

Լուսանկարը` ТАСС/Артур Лебедев 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]