Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լուկաշենկոն կոչ Է արել ԵՄ-ին՝ որոշել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղությունները

Լուկաշենկոն կոչ Է արել ԵՄ-ին՝ որոշել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ Եվրամիությունը որոշի Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության մի քանի գերակա ուղղությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Եվրոպայում որեւԷ մեկը կարծում Է, թե այդ միավորումը (ԵԱՏՄ-ն) կարելի Է չնկատել, ապա դա ճիշտ չԷ: Կարծում եմ՝ Եվրամիությանն անհրաժեշտ Է որոշել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մի քանի գերակա ուղղությունները»,- հայտարարել Է Լուկաշենկոն հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով կոմիսար Յոհանես Հանի հետ ապրիլի 17-ին Մինսկում կայացած հանդիպմանը: 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Լուկաշենկոն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այդ միավորման նկատմամբ այսօր հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի շատ երկրներ, հատկապես ասիական: Նա հավելել Է, որ Եվրամիությունը պետք Է իմանա ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական միտումների մասին եւ, հնարավոր Է, «արդեն հարաբերություններ հաստատի այդ գլոբալ շուկայի հետ եւ իրականացնի մեր կողմից առաջարկված Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ համագործակցության նախաձեռնությունը»:

Բելառուսի ղեկավարը նաեւ համագործակցության հույս Է հայտնել ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ ռազմաքաղաքական բլոկների միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]