Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոխորհրդարանի բանաձեւը դրական ֆոն կստեղծի ցեղասպանության հերքումը դատապարտելու գործընթացի վրա

Եվրոխորհրդարանի բանաձեւը դրական ֆոն կստեղծի ցեղասպանության հերքումը 
դատապարտելու գործընթացի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոխորհրդարանի ընդունած ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը աննախադեպ չէ, սակայն կարեւոր է այն առումով, որ առավելապես ընդգծվում էՀայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեսակետը Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանինն է: Նրա գնահատմամբ, եթե 1987 թ. Եվրոխորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը վերաբերում էր ցեղասպանության արդյունքում սփյուռքում հայտնված զոհերի իրավահաջորդների, փոքրամասնությունների իրավունքներին, ապա այս բանաձեւն ավելի համամարդկային դրույթներ է ներառում, որն արդեն իր ազդեցությունն ունեցել է քաղաքական զարգացումների վրա:

«Վերջին շրջանում միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, եւ պատահական չէ, որ այս համատեքստում ընդունվեց այս բանաձեւը: Եվրոխորհրդարանի բանաձեւը կարող է իրավաքաղաքական ու բարոյաքաղաքական ֆոն ստեղծել ցեղասպանության հերքումը դատապարտելու գործընթացի վրա: Լուրջ իրավական ազդեցություն կարող է չթողնել նաեւ հետագա զարգացումների վրա, բայց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի համար դրական ազդեցություն կունենա»,- ասաց Վարդանյանը` հիշեցնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս չի հրապարակե թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուի գործով վճիռը, եւ այս բանաձեւը որոշակի առումով կարող է ունենալ ազդեցություն:

Եվրոպայի խորհրդարանը ապրիլի 15-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին առաջարկում և հանձնարարում է համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]