Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չկարողացավ մեկ շաբաթ ապրել 29 դոլարով

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չկարողացավ մեկ շաբաթ ապրել 29 դոլարով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի կարողացել մեկ շաբաթ ապրել 29 դոլարով, ինչպես ավելի վաղ մտադրվել Էր՝ ստուգելու համար, թե բավականաչափ միջոցներ հատկացնում են արդյոք չքավոր քաղքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Այս շաբաթ դերասանուհին հայտարարել Էր միայն պարենային կտրոններով մթերք գնելով՝ մեկ շաբաթ ապրելու իր մտադրության մասին: Չքավոր քաղաքացիներին տրամադրվող կտրոնների գումարը կազմում Է շաբաթական 29 դոլար (1,38 դոլար սննդի մեկ ընդունման համար): Այդ գումարով Փելթրոուն ձեռք Էր բերել մեկ փաթեթ մուգ դարչնագույն բրինձ, սեւ բակա, ձու եւ բանջարեղեն: Դրանով իսկ դերասանուհին ցանկացել Էր ցույց տալ, թե որքան քիչ մթերք կարող են գնել կարիքավոր ընտանիքները պարենային կտրոններով:    

«Ինչպես եւ ենթադրում Էի, մենք կարողացանք դիմանալ սոսկ չորս օր, ինչից հետո ես չդիմացա եւ ձեռք բերեցի հավ եւ թարմ բանջարեղեն»,- նախօրյակին գրել Է դերասանուհին goop.com կայքի իր բլոգում:

Ըստ որում Փելթրոուն նշել Է, որ հասկացել Է, թե «ինչ դժվար Է այդ բյուջեով սնվել առողջ, սպիտակուցներով հարուստ կերակրով, նույնիսկ չորս օրվա ընթացքում»: Նա նաեւ մթերքի համար այդպիսի բյուջե ունեցող ԱՄՆ-ի չքավոր քաղաքացիների կարիքը համարել Է «մարտահրավեր, որը 47 միլիոն ամերիկացիների հանդեպ ծառանում Է ամեն օր, ամեն շաբաթ եւ ամեն տարի»:        

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դերասանուհին մասնակցում Է ակցիային, որի նպատակն Է հասարակայնության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2013 թվականից պարենային  ծրագրի ֆինանսավորումը կիսով չափ կրճատվել Է: 

Գվինեթ Փելթրուն ամերիկացի դերասանուհի Է եւ երգչուհի, «Օսկար» մրցանակի Է արժանացել 1998 թվականին կնոջ լավագույն դերի համար եւ «Էմմիի» մրցանակակիր Է դարձել «Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական սերիալում» կատեգորիայում: Հայտնի Է «Սիրահարված Շեքսպիրը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Երկաթե մարդը» եւ շատ այլ ֆիլմերից:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]