Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանի նոր եվրոպարտատոմսերը թողարկվեցին սպասվածից ավելի հարմար պայմաններով. «Նասդաք Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

Հայաստանի նոր եվրոպարտատոմսերը թողարկվեցին սպասվածից ավելի հարմար 
պայմաններով. «Նասդաք Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, անկախ մակրոտնտեսական և համաշխարհային տնտեսության իրավիճակից, կարողացել է բավականին հարմար տոկոսադրույքով իրականացնել նոր եվրոպարտատոմսերի թողարկումը: Բացի այդ,

պարտատոսմերը տեղաբաշխվել են հաջողությամբ, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային ներդրողները հավատում են Հայաստանի հուսալիությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը` մեկնաբանելով հայկական նոր եվրոպարտատոմսերի թողարկման և տոկոսադրույքների շուրջ ձևավորված իրավիճակը:

 «Բոլորիս համար ակնհայտ էր, որ այս թողարկումը լինելու է ավելի բարձր տոկոսադրույքով, քան նախկինը` կապված մակրոտնտեսական և համաշխարհային տնտեսության իրավիճակից:  Բայց այն տոկոսադրույքը, որ ձևավորվեց տեղաբաշխման ժամանակ, հաճելիորեն զարմացրեց, քանի որ այս իրավիճակում բավականին հարմար տոկոսադրույք է թողարկողի համար»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մինչ այս թողարկումը Moody’s միջազգային վարկանիշավորող կազմակերպությունը նվազեցրել էր Հայաստանի թողարկողի եւ պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3-ի, իսկ կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»: Դրանից հետո փորձագիտական դաշտում չէին դադարում խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի համար այս թողարկումն ավելի «թանկ է արժենալու»:

 Չնայած այդ հանգամանքին` Սարոյանը վստահեցնում է, որ եվրոպարտատոմսերի շուկան ճկուն է, և եթե տվյալ պահին կատարված թողարկումը չի եղել հարմար պայմաններով, ապա հետագայում` տոկոսադրույքների կարգավորման հետ մեկտեղ, կարելի է կազմակերպել նոր թողարկում`փոխարինելով հին պարտքը նոր և ավելի «մատչելի» պարտքով: «Եթե նայում ենք եվրոպարտատոմսերի և ընդհանրապես արժեթղթերի շուկաներին, ապա կան տատանումներ, իսկ այս պարտատոմսերի հարմարավետությունը կայանում է նրանում, որ եթե ապագայում տոկոսադրույքը իջնում է, ապա պետությունը կարող է ավելի ցածր տոկոսադրույքով թողարկում անել և գնել հին պարտատոմսերը: Այդ փոխարինումը միշտ տեղի է ունենում»,- ասաց նա:

 Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ Հայաստանը նոր թողարկման եվրոպարտատոմսերի մի մասով փոխարինեց նախորդ պարտատոսմերի շուրջ 200 մլն դոլարի պարտքը: «Նույն մեխանիզմը կարող է նաև ապագայում գործել, այսինքն՝  բեռը  թեթևացնելու մեխանիզմներ կան»,- հավելեց նա:

 «Նասդաք Արմենիայի» ղեկավարը խոսեց նաև հայկական եվրոպարտատոսմերի տոկոսադրույքների այն միջակայքի մասին, որ ձևավորվել է երկու թողարկումների արդյունքում: «Արժեթղթերի շուկայում կան, այսպես կոչված, առաստաղներ և հատակներ: Բոլորը գործում են որոշակի տոկոսադրույքների շրջանակում: Մենք տեսանք մոտավորապես 5.2 տոկոսի եկամտաբերություն առաջին թողարկման ժամանակ և մոտ 7.5 տոկոսի եկամտաբերություն այս թողարկմանը: Այսինքն՝ արդեն ունենք ձևավորված միջակայք, որի շրջանակում էլ, կարծում եմ, տատանվելու են մեր պարտատոմսերի տոկոսադրույքները»,- ասաց նա: Իսկ հետագայում պարտատոմսերի եկամտաբերության նվազումը, Սարոյանի խոսքով, կախված կլինի միայն մակրոտնտեսական իրավիճակի կարգավորումից:

 2015 թվականի մարտի 19-ին իրականացվեց Հայաստանի եվրոպարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը` 500 մլն դոլար ծավալով, եւ տեղաբաշխումից մուտքը կազմեց 487,8 մլն դոլար: Միաժամանակ, իրականացվեց 2020 թվականին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով հետգնում` գրեթե 200 մլն դոլարի չափով, որի դիմաց վճարվեց 205, մլն դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը եւ հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Այս տեղաբաշխման եկամտաբերությունը կազմեց 7.5 տոկոս, իսկ թողարկման գլխավոր տեղաբաշխողները դարձան Deutsche Bank-ը, HSBC-ն և JP Morgan-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]