Դատական ոլորտը նոր մասնագետներով համալրելը համակարգի զարգացման կարեւոր գործոններից է. ԼՂՀ նախագահ
11:34, 17 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ դատական ոլորտը նոր եւ պատրաստված մասնագետներով համալրելը հանդիսանում է համակարգի զարգացման կարեւոր գործոններից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում